«Դուխն» երևի Փաշինյանից ընդօրինակած այլասերվածների «դուխովը» (տեսանյութեր և ֆոտոշարք)


«Դուխն» երևի Փաշինյանից ընդօրինակած այլասերվածների «դուխովը» (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 29-10-2018 19:36:05   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Հայաստանում, հենց հայոց քաղաքամայր Երևանում ս. թ. նոյեմբերի 15-18-ին, ինչպես արդեն հայտնի է, նախատեսված է անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ /համասեռամոլ/, բիսեքսուալ, տրանսվիստիտ) «քրիստոնյաների» միջազգային համաժողով (ֆորում), այսինքն՝ իրականացնել սրբապղծություն: Հայաստանից կազմակերպմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերող «Նոր սերունդ» ՀԿ-ն դեռ գաղտնի է պահում համաժողովի անցկացման բուն վայրը: Նախորդ՝ 2017թ. համաժողովը կազմակերպվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Նախնական տեղեկությունների համաձայն, այս տարվա համաժողովին մասնակցելու հայտ ներկայացրած, արտերկրից Հայաստան գալ պատրաստվող այլասերվածների թվաքանակը մեծ է, ինչը, եթե, իհարկե, ճիշտ է, զարմանալի չէ, քանի որ նրանց քանակը, ի տարբերություն Հայաստանի, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր բավական շատ է:
Ի սկզբանե ընդգծեմ, որ սոդոմական մեղքի մեջ գտնվողների կողմից իրենց քրիստոնյա հորջորջելը կատարյալ ծաղրուծանակ, վիրավորանք ու մարտահրավեր է աշխարհի բոլոր քրիստոնյաների նկատմամբ, քանի որ ԼԳԲՏ- ներից որևէ այլասերված չի կարող լինել քրիստոնյա, իսկ քրիստոնյան չի կարող լինել լեսբուհի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսվիստիտ: Դրանք ուղղակի սկզբունքորեն բացառված են, քրիստոնյան և այլասերվածը կամ այլասերվածությունը միմյանց հակադիր են ինչպես նյութը և հականյութը: Հակառակ կարծիքը պարզապես Աստվածաշնչի, քրիստոնեության չիմացության, այդ առումով տգիտության արտահայտություն է, եթե, իհարկե, տվյալ կարծիքի հեղինակն այն չի արտահայտում սադրիչ նպատակներով, իրականությունը շատ լավ իմանալով հանդերձ:
Սրբապղծության հանգամանքն ավելի է ընդգծվում, դառնում կրկնակի, երբ ծանոթանում ենք այս տարվա համաժողովի թեմային՝ «Քաջացեք, քանի որ ես հաղթել եմ աշխարհին»: Ինչպես հայտնի է, աշխարհում առ այսօր հաղթել է միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսը, և այլասերվածները վերցրել են հենց նրա խոսքը, որը գրված է Հովհաննեսի Ավետարանում. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացե՛ք. ես հաղթել եմ աշխարհին» (Հովհ. 16.33):
Այլասերվածները համարելով, որ իրենք աշխարհում նեղություն ունեն՝ հալածվում են, տարբեր երկրներում տարբեր ժողովուրդների առողջ մեծամասնության կողմից առնվազն քննադատվում են, պախարակվում, արհամարհվում, մերժվում, չեն ընդունվում, այս իմաստով իրենց համեմատել են Քրիստոսի կամ առաջին քրիստոնյաների հետ, ըստ էության, թքելով այն հանգամանքի վրա, որ Քրիստոսը հիմնականում հրեաների կողմից նեղություն ուներ որպես Աստծո Որդի, ինչպես նաև իր ուսմունքի համար, որը մարդկանց առաջնորդում էր դեպի փրկություն, իսկ իրենք նեղություն ունեն որպես աստվածային ու բնական ճանապարհից շեղվածներ, Սոդոմի և Գոմորի, այսինքն՝ կործանման ճանապարհն ընտրածներ, որոնք իրենց քարոզչությամբ ուրիշներին էլ կարող են գայթակղել ու գայթակղում են, կարող են շեղել ու շեղում են ճիշտ ճանապարհից և իրենց հետ տանում դեպի հոգևոր ու մարմնավոր կործանում, դեպի ամլացում:
Ավելին. նրանք համարելով, որ իրենք էլ Քրիստոսի և առաջին քրիստոնյաների նման նեղություն ունեն, միմյանց և իրենց նմաններին կոչ են անում խիզախել, համարձակվել, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, «դուխով» լինել: Այսինքն՝ կոչ անելով այս առումով վարվել Քրիստոսի և առաջին քրիստոնյաների նման, նրանք այս դեպքում էլ անտեսում են, թքում են այն հանգամանքի վրա, որ Քրիստոսը և առաջին քրիստոնյաները քաջացին իրենց և այլ մարդկանց փրկության համար, իսկ իրենք եթե խիզախեն, օրինակ, հասարակության մեջ ավելի ցինիկ, լկտի կերպով հանդես գան, իշխանությունների վրա ճնշում գործադրեն՝ իրենց «իրավունքներն» ամրագրող օրենքների ընդունմանը հասնելու համար և այլն, իրենց խիզախելը նշանակելու է ավելի մեծաթիվ մարդկանց հոգևոր ու մարմնավոր կործանում, հասարակության ամլացում, հասարակական բարքերի այլասերում:
Ի վերջո, անդրադառնանք այլասերվածների համաժողովի այս տարվա թեմայի վերջին դրվագին՝ «ես հաղթել եմ աշխարհին»: Այս դեպքում Քրիստոսի՞ն են նկատի ունեցել, թե իրենց… Կարծում եմ, հե՛նց իրենց, քանի որ եթե նրանք, այնուամենայնիվ, հաջողացնեն իրենց պիղծ համաժողովը մեր սուրբ հողում անցկացնել՝ Հայաստանում, որն իր առաքելական ճշմարիտ և անսասան հավատքով քրիստոնեության միջնաբերդն է, եթե մեր հասարակությունը չմիավորվի ու միահամուռ դա թույլ չտա, ապա կարելի է ասել, որ «Բաստիոնն ընկավ», որ նրանք, այո, հաղթեցին աշխարհին: Որևէ կասկած չունենաք, որ իրենք՝ այլասերվածները, հենց այդպես են համարելու: Կարծում եմ, արդեն պարզ է համաժողովի բուն նպատակը, որը մատնում է հատուկ նպատակով ընտրված ու միաժամանակ կարգախոս հանդիսացող թեման:
Նշվածը, սակայն, համաժողովի միակ նպատակը չէ: Կարծում եմ, պատահական չէ վերոնշյալ համաժողովի անցկացումը հիմա, «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն կա՛մ արտաքին ուժերի, մասնավորապես՝ Արևմուտքի համապատասխան կենտրոնների կողմից այստեղ սադրանքի նպատակն ունի, կա՛մ մեր հասարակության գերակշիռ մեծամասնության դիմադրողականության աստիճանը ստուգելու՝ առաջիկայում ընտրվելիք ՀՀ Ազգային ժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և այլասերվածների «իրավունքներն» ամրագրող ազգակործան օրենքների ընդունումը պարտադրելուց առաջ:
Դիտելով այլ երկրներում այլասերվածների շքերթների ժամանակ տեղի ունեցած բախումները պատկերող տեսանյութերը, հասկանում ենք, որ այսպես է ժողովուրդն իշխանություններին ու պետությանն իրեն թշնամի համարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ... Մանավա՛նդ, դեռ փաստացի պատերազմի մեջ գտնվող մեր երկրում գնալն այսպիսի սադրիչ քայլերի (խոսքս վերաբերվում է համաժողովի և այլասերվածների հնարավոր շքերթի դրսի ու ներսի նախաձեռնողներին, կազմակերպիչներին  ու նրանց հովանավոր «իրավապաշտպաններին»), ոստիկանությանն էլ հրահանգել այլասերվածների «իրավունքներն» ապահովել (խոսքս վերաբերվում է իշխանություններին)՝ հավասարազոր է լինելու ազգային ու պետական դավաճանության, ում կողմից էլ այն լինի՝ նախկինների թե ներկաների...
Այս ամենի պայմաններում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի հայտարարում Հայաստանում ս. թ. նոյեմբերի 15-18-ին նախատեսված հիշյալ համաժողովի անցկացման անթույլատրելիության մասին: Մի՞ թե ուզում է ա՛յն, ինչ արդեն տեղի է ունեցել Կիևում, Թբիլիսիում և այլուր (այլասերվածների և հասարակության նորմալ, բարոյական մեծամասնության բախումներ, վիրավորներ, ոստիկանության ուժային միջամտություն, ձերբակալություններ, քրեական գործեր, խայտառակություն…): Մի՞ թե այս ամենից չպե՛տք է դասեր քաղել, և դասեր քաղողներից առաջինը հե՛նց ինքը չպետք է լինի որպես երկրի ղեկավար: Ակնհայտ է, որ «թավշյա հեղափոխությունից» Արևմուտքում և Հայաստանում ոմանք «դուխ» են առել…
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կասեցնել Հայաստանում այլասերվածների համաժողովը, եթե իսկապես քրիստոնյա է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play