Խախտելով օրենքը, հեղափոխական ուժերն իրենց դնելու էին իշխանության հարթության վրա. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)


Խախտելով օրենքը, հեղափոխական ուժերն իրենց դնելու էին իշխանության հարթության վրա. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

  • 30-10-2018 14:10:43   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Թավշյա հեղափոխությունից հետո կարելի՞ էր պարզապես ցրել Ազգային ժողովը, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չգնաց այդ քայլին՝ համարելով, որ պատգամավորները կաշառքով են ընտրվել: Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի, Հայաստանում թավշյա հեղափոխությունը նրանով էր թավշյա, որ այնտեղ բոլոր քաղաքական գործընթացները տեղի ունեցան գործող օրենքների ու Սահմանադրության տառին համապատասխան, և չէր կարող լինել որևէ մի որոշում, որը չէր հենվում Սահմանադրության և օրենքների վրա, որքան էլ, պատկերավոր ասած, ձեռքերը քոր գար ինչ-որ բան անելու համար կամ, թեկուզ, ունենալով դրա բարոյական իրավունքը, հակառակ դեպքում հեղափոխական ուժերն իրենց կդնեին օրենքից դուրս:
«Դա նույնիսկ սկզբունքային խնդիր էր, ի վերջո, օրենքները խախտում էր ինքը՝ իշխանությունը, և սա պայքար էր հանուն օրենքի,- «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:- Խախտելով օրենքը, փաստորեն գոնե բարոյական հարթության առումով հեղափոխական ուժերն իրենց դնելու էին նույն հարթության վրա իշխանության հետ, հետևապես կարող էին միայն արվել քայլեր, որոնք ուղղակիորեն բխում էին օրենքներից և Սահմանադրությունից: Այլ հարց է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնց անհրաժեշտության մասին սկսեցին խոսել հեղափոխության հաղթանակի հենց առաջին իսկ օրվանից, որոշում ընդունվեց, որ մեկ տարվա ընթացքում այդ ընտրությունները կարող են լինել: Մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ դա կարող է լինել, ասենք, 1 ամիս հետո թե մեկ տարի հետո: Այդ իմաստով բավականին լավ հնարավորություններ կային, բայց մենք տեսանք, որ Հանրապետական կուսակցությունը, նախկին իշխանությունները որդեգրեցին մերժողական դիրքորոշումներ նոր կառավարության նկատմամբ: Ի վերջո, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ իշխանության երեք ճյուղերից միայն մեկում, գործադիր իշխանության մեջ տեղի ունեցավ փոփոխություն, իսկ պառլամենտական կառավարման պայմաններում երբ կա կառավարություն, որը չունի պառլամենտական մեծամասնություն, դա ուղղակի ինչ-որ տեղ աբսուրդի ժանրից է՝ այն դեպքում, որ Հայաստանն, ասենք, Բելգիա չէ, որտեղ կարող էինք ասել՝ դե ինչ է եղել, թող երկու տարի էլ կառավարություն չլինի: Հետևապես, այո, ինչ-որ տեղ այս դեկտեմբերյան ընտրությունները նաև ուշացած էին, բայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք հետևյալը, որ կառավարությունը նաև խնդիր ուներ ընթացիկ հարցերը պատշաճ ձևով լուծելու, որովհետև այս անցումը պետք է բացառեր որևէ ցնցում երկրում: Ի վերջո, մեր հեղափոխությունն ունիկալ է նաև նրանով, որ ես չեմ հիշում այլ դեպք, երբ երկրում տեղի է ունենում հեղափոխություն, և նույնիսկ արժույթի կուրսը չի փոխվում, փլուզում տեղի չի ունենում բանակի, ոստիկանության…»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել [email protected]

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` [email protected]

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում