Նոյեմբերի 4-ին և 12-ին տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման պրեմիերան
01-11-2018 14:08:42 | Հայաստան | Մշակույթ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին և 12-ին տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման պրեմիերան: Այսպիսով, Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական ներկայացումը։
Ցմահ դատպարտյալների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվելու է. Արտակ Զեյնալյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով լեգենդար պարուսույց-բեմադրիչ, «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը աշխատանքներ է իրականացնում Հայաստանի օպերային թատրոնում: «Չիպոլինոյի» բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև Մայորովի դուստրը՝ Ռուսաստանի Մեծ թատրոնի պարուհի Աննա Մայորովան: