Ռեյտինգային ընտրակարգի պատճառով որպես երկիր կորցրեցինք նոր որակի խորհրդարան ունենալու լավ հնարավորություն. փորձագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ռեյտինգային ընտրակարգի պատճառով որպես երկիր կորցրեցինք նոր որակի խորհրդարան ունենալու լավ հնարավորություն. փորձագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 06-11-2018 14:17:18   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ռեյտինգային ընտրակարգի պատճառով որպես երկիր կորցրեցինք նոր որակի խորհրդարան ունենալու լավ հնարավորություն: 
 
Նման կարծիք նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ընտրական հարցերով փորձագետ Համազասպ Դանիելյանը: 
 
Ըստ նրա՝ ռեյտինգային ընտրակարգը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ նոր խորհրդարանում կանայք ավելի քիչ ներկայացվածություն կունենան: 
 
«Այս ընտրակարգը բացասական ազդեցություն կունենա այն առումով, որ հնարավորություն է տալու անհատներին տեղերում մարդակային, ֆինանասական ռեսուրսներ մոբիլիզացնել»,- նշեց նա: 
 
Հ. Դանիելյանի խոսքերով՝ 12-օրյա քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի ցուցարկներում ընդգրկված անհատները մտածելու են ռեսուրսը մոբիլիզացնելու մասին, ինչը հետին պլան կմղի այդ քաղաքական ուժերի ծրագրերը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play