Մենք հաղթելու հրաման չունենք, ինչը մեր հիմնական խնդիրն է. Կարեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մենք հաղթելու հրաման չունենք, ինչը մեր հիմնական խնդիրն է. Կարեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-11-2018 14:08:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մենք հաղթելու հրաման չունենք, ինչը մեր հիմնական խնդիրն է: 
 
Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռազմարադյունաբերության զարգացման խնդիրներին: 
 
Ըստ նրա, և Սփյուռքում, և Հայաստանում շատերը կուզենային բիզնես և բարեգործական հիմունքներով ներդրում անել ինչ-որ հիմնադրամի մեջ, որը կզբաղվեր ռազմաարդյունաբերության խնդիրներով: 
 
«Զենքի արտահանման ուղղությամբ մենք որոշակի առավելություն ունենք, քանի որ կռվող երկիր ենք և կարող ենք այդ զենքը ռեալ կռվի մեջ ցույց տալ, որովհետև եթե դու զենքը ռեալ պատերազմում ցույց չես տալիս, ոչ ոք քեզանից զենք չի գնի»,- նշեց Կ. Վարդանյանը: 
 
Վերջինիս կարծիքով՝ այս ոլորտում գործընթացները շատ դանդաղ են ընթանում, պատճառներից մեկն էլ այն է, որ հաղթելու հրաման չկա: 
 
Նրա խոսքերով՝ հաղթելու հրամանը որոշակի ձևով պետք է հչեցվի: 
 
«Կարծում եմ՝ այդ հնչեցման ձևը վերամիավորված Հայաստանի հաստատումն է, այսինքն՝ վերադարձ դեպի Անկախության հռաչակագիր, որը որ մենք 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունել ենք: Սա պետք է դառնա այն ինդիկատորը, որով մենք պետք է գնահատենք ու զատենք իշխանության աշխատանքը: Եթե իշխանությունն ասում է, որ վերադառնում ենք Անկախության հռչակագրին, որովհետև այն հիմնարար փաստաթուղթ է, և մեր երեք նախագահները դրանից հետո ամեն ինչ արել են, որ այդ փաստաթուղթը բռնաբարեն և ոչնչացնեն: Ստիպել են, որ Ղարաբաղում անկախության հանրաքվե լինի Հայաստանից անջատվի, ստիպել են, որ Հայաստանում հանրաքվե լինի ՀԽՍՀ-ն անջատվի վերամիավորված Հայաստանից, որի համար երեքն էլ ոչ թե դատի, այլ տիբունալի տակ պետք է գնան»,- ընդգծեց ԱՏՁՄ տնօրենը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև ներկայիս իշխանություններին, թե ինչպես են վերաբերում Անկախության հռչակագրին: 
 
Կ. Վարդանյանի համոզմամբ՝ հաղթելու հրամանը շատ կարևոր է հասրակության շրջանում այսօր քնած հնարավորինս շատ ուժերի արթնացնելու համար: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play