Պավլիկ Մանուկյանը իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ քարոզչությամ դեմ պայքարող երիտասարդներին (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
13-11-2018 13:50:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Նոյեմբերի 13-ին ժամը 13:50-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս «Թույլ չտալ հայկականության դեմ դավադրությունների փորձեր» թեմայով։
Վերջին ժամանակներում ԶԼՄ-ներում ակտիվ արծարծվում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբուհիներ, հոմոսեքսուալիստներ, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ) հանրույթի համագումարի անցկացման հարցը։ Նմանատիպ միջոցառման անցկացումը բուռն արձագանք գտավ, առաջացնելով հասարակական տարակուսանք։
Մի շարք կազմակերպություններ եւ անհատներ միավորվել են և ահազանգում են, անընդունելի համարելով ազգային արժեքներին հակասող դավադրությունների ցանկացած փորձեր։
Բանախոսներն են՝
Պավլիկ Մանուկյան - Արցախյան ազատամարտի մասնակից
Հրայր Կոստանյան - Հանուն Ազգի Յուրաքանչյուրիս Քայլը նախաձեռնության հիմնադիր
Սուրեն Կարապետյան - Ազատամարտիկ
Արթուր Բունիաթյան - Հայ միաբանություն շարժման համակարգող
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 հեռախոսահամարով։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։