Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար


Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար

  • 15-11-2018 17:28:43   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին:
2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արմավիրի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:15-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչը, ամուսնության նպատակով, առևանգել է իր դստերը՝ ծնված 2004 թվականին, և տարել անհայտ ուղղությամբ:
 
Դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որը 2018թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի վարույթ:
Քննչական բաժնի պետի որոշմամբ կազմվել է քննչական խումբ և կատարվել նախաքննություն: Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի բնակիչ: 
2018թ. նոյեմբերի 9-ին Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկան առևանգելու կասկածանքով: Վերջինս ճանաչվել է տուժող:
14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Արագածոտնի 21-ամյա բնակչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ. մասնավորապես՝ 21-ամյա երիտասարդի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջնակի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, առերևույթ բռնաբարության դեպքերի վերաբերյալ: Նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 
Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ  նախաքննություն կատարելու վերաբերյալ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքերը պարզելու համար կատարվել է առերես հարցաքննություն: 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Որոշում է կայացվել քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա վարչական շրջանի քննչական բաժին ուղարկելու մասին՝ հետագա քննությունը կատարելու համար:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play