ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին
16-11-2018 16:13:34 | Հայաստան | Տնտեսություն
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին: Վերջիններս մտադրություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում իրականացվելիք բոլոր ծրագրերը, փորձ է արվել գտնել համագործակցության փոխշահավետ եզրեր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այժմ իրականացվում են քամու ներուժի չափման աշխատանքներ:
Այս համատեքստում նախարար Բաղրամյանը հավելել է, որ նախարարությունը շահագրգռված է ընկերության հետ համագործակցության հեռանկարով, պատրաստակամ է քննարկել ընկերության գնային առաջարկները։ Փոխշահավետ առաջարկի դեպքում կցուցաբերվի համապատասխան աջակցություն` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին