Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ –ի հանձնաժողովի նախագահ


Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ –ի հանձնաժողովի նախագահ

  • 16-11-2018 18:59:40   | Հայաստան  |  Սպորտ

Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի  / ՖԻԴԵ / հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի  առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր  Սմբատ Լպուտյանն ընտրվել է  << Շախմատը կրթական համակարգում >> հանձնաժողովի նախագահ: ՖԻԴԵ – ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու  հաջողված փորձը:
 
Շնորհավորում ենք երևանցի անվանի շախմատային գործչին և մաղթում բեղմնավոր գործունեություն հայրենիքում և ՖԻԴԵ –ում:
 
 
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play