«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու¬թային մայրա¬քաղաք» միջպետական ծրագ¬րի փակումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին


«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու¬թային մայրա¬քաղաք» միջպետական ծրագ¬րի փակումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին

  • 22-11-2018 14:32:18   | Հայաստան  |  Մշակույթ

Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակու¬թա¬յին մայրաքաղաք է հռչակվել:  
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանո¬նա¬կարգի համաձայն, ԱՊՀ մշակու¬թային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով:  
Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2016 թվականի դեկ¬տեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:
 
«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:   
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու¬թային մայրա¬քաղաք» միջպետական ծրագ¬րի հանդիսավոր բացման արա¬րողությունը և մեկնարկի միջոցառումները տրվեցին հուլիսի 7-ին և 8-ին։ ԱՊՀ երկրներից Գորիս էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության շուրջ 150 ներկայացուցիչ: Քաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացվեց բազմաբովանդակ ծրագիր՝ հագեցած հետաքրքիր և հիշարժան միջոցառումներով, որի ընթացքում Գորիսի մշակույթը մատուցվեց իր առանձնահատկություններով: Բացման արարողությանը և մեկնարկի միջոցառումներին հաջորդեցին մի շարք կարևոր և հետաքրքիր միջոցառումներ ևս. հուլիսի 27-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանա¬ռության մեջ դրվեց «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքա¬ղաք» միջպետական ծրագրին նվիրված նամականիշը, որը թողակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախա¬րարության և «Հայփոստի» կողմից: Հուլիսի 27-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ Սաթյանների կոմպոզիտորական երաժշտական ընտանիքին  նվիրված համերգ. հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց ունկնդրելու Սաթյանների երաժշտական ընտանիքի երեք վառ ներկայացուցիչների՝ Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի ստեղծագործությունները: Սեպտեմբերի 29-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան  դրամատիկական թատրոնում հանդես եկավ Օրսկի /Ռուսաստանի Դաշնություն/ Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Անիրական սեր» ներկայացումով: Հոկտեմբերի 18-19-ին, Գորիսում անցկացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը, որի ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին: Փառատոնին մասնակցող վարպետները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները, անցկացրեցին վարպետության դասեր: Հոկտեմբերի 18-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ղեզայի «Սպանդի Աստվածը» համանուն պիեսի առաջնախաղը, որին հաջորդեցին «Սաթե-Աթղը» թատերական միության և ֆրանսիացի գործընկերների կազմակերպած վարպետության դասերը և գրական ընթերցումները:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու¬թային մայրա¬քաղաք» միջպետական ծրագ¬րի փակման արարողությունն ու եզրափակիչ միջոցառումները տեղի կունենա նոյեմբերի 23-ին: ԱՊՀ երկրներից Գորիս կժամանեն պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որի համար հարթակ է ընտրվել Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքը: Այստեղ կբացվի «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, այնուհետև՝ կկայանա  մրցանակների հանձնման արարողություն: ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո տեղի կունենա «Բրեյք դանս շոու»: Հաջորդիվ տեղի կունենան «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը և «Համագործակցության դեբյուտներ» 2018 թ. մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը կեզրափակվի ԱՊՀ էստրադային կատարողների համերգով:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու¬թային մայրա¬քաղաք» միջպետական ծրագ¬րի փակման միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնկատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, նախարարության աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, արվեստագետներ, հյուրեր և այլք:    
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու¬թային մայրա¬քաղաք» միջպետական ծրագ¬րի  պաշտոնական արարողության և մեկնարկի միջոցառումները՝ հետևյալ հղումով::
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play