Ամփոփվել են «Ուսանողական մարզական խաղերի» 2018 թվականի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումների արդյունքները


Ամփոփվել են «Ուսանողական մարզական խաղերի» 2018 թվականի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումների արդյունքները

  • 23-11-2018 15:39:27   | Հայաստան  |  Սպորտ

Ամփոփվել են «Ուսանողական մարզական խաղերի» 2018 թվականի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումների արդյունքները, որոնց մասնակցել են Հայաստանի 9 բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմեր:
 
Աղջիկների պայքարում առաջին տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Աննա Ավետիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Արփինե Հայրապետյանը, իսկ երրորդ տեղը՝ Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Աննա Դավթյանը:
 
Տղաների պայքարում հաղթողը նույնպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչ է՝ Սուրեն Բերյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Տարոն Ստեփանյանը, երրորդ տեղը՝ Երևանի պետական համալսարանի ուսանող Տելեմակ Թադևոսյանը:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը հաղթող է ճանաչվել նաև թիմային պայքարում, իսկ երկրորդ և տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Երևանի պետական համալսարանի թիմերը:
 
Նշենք, որ 2018 թվականի «Ուսանողական մարզական խաղերի» ծրագրով արդեն կայացել են հնգամարտի և ուժային եռամարտի մրցումները, ֆուտզալի մրցումները մեկնարկում են այսօր՝ նոյեմբերի 23-ին, իսկ բասկետբոլի, վոլեյբոլի և սեղանի թենիսի մրցումները կմեկնարկեն ավելի ուշ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play