Հերթական խորհրդակցություններ ԱՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև


Հերթական խորհրդակցություններ ԱՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

  • 30-11-2018 18:35:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Արցախյան կողմից խորհրդակցություններին մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը  և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
 
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային համագործակցության և միջազգային գործընթացներում ներգրավվածության ընդլայնման շուրջ։
 
Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը՝ կարևորելով տարբեր մակարդակներով շփումներն ու խորհրդատվությունների անցկացումը, որոնք պարբերական բնույթ են կրում։
Նոյյան տապան  -   Քաղաքական