Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանն արժանացավ Սինգապուրի Օլիմպիական պատանեկան խաղերի բրոնզե մեդալի


Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանն արժանացավ Սինգապուրի Օլիմպիական պատանեկան խաղերի բրոնզե մեդալի

  • 21-08-2010 21:00:00   | Սինգապուր  |  Սպորտ
ՍԻՆԳԱՊՈՒՐ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սինգապուրի օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում օգոստոսի 21-ին Հայաստանի պատվիրակության հաշվին ավելացավ չորրորդ մեդալը: Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66կգ) արժանացավ բրոնզե մեդալի: Այսպիսով Հայաստանի օլիմպիական հավաքականն ունի մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալներ: Ըստ ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության, Սինգապուրում անցկացվող Oլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում մեկնարկի ելած աշխարհի 205 երկրների 3500-ից ավելի մարզիկ-մարզուհիների կեսից ավելին արդեն ավարտել են իրենց մրցելույթները, բայց մրցասպարեզներում շարունակվում է լարված ու անզիջում մրցապայքարը: Օգոստոսի 22-ին ջրացատկորդների պայքարին կմասնակցի երեւանցի Գեւորգ Պապոյանը: Նա հանդես կգա 3մ ոստնակացատկում :
Նոյյան տապան  -   Սպորտ