Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը


Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը

  • 09-12-2018 22:36:18   | Հայաստան  |  Քաղաքական
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 20։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը, կամ ընտրողների 48,63 տոկոսը։
Այս ընտրություններում առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքում, որտեղ 161 հազար 762 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 90 հազար 423 ընտրող, կամ ընտրողների 55,9 տոկոսը:
Երևանում քվեարկությանը մասնակցել է 849 հազար 913 ընտրողների 47,60 տոկոսը՝ 404 հազար 599 ընտրող:
Խոշոր քաղաքներից ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Գյումրիում, որտեղ քվեարկությանը մասնակցել է 124 հազար 461 ընտրողների 39,22 տոկոսը՝ 48,817 ընտրող:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական