Ռուս զինծառայողներն իրենց հետ բերում են իրենց երկրի այլանդակ բարքերը. Ռուբեն Մեհրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ռուս զինծառայողներն իրենց հետ բերում են իրենց երկրի այլանդակ բարքերը. Ռուբեն Մեհրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-12-2018 22:04:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ռուս զինծառայողներն իրենց հետ բերում են իրենց երկրի այլանդակ բարքերը. նրանք այստեղ չպետք է նման ազատություն ունենան և մնան անհասանելի հայ իրավապահների համար: 
 
Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 3-ին Գյումրիում տեղի ունեցած հայ կնոջ սպանությանը, որի կատարման մեջ կասկածվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողը: 
 
Ըստ Ռ. Մեհրաբյանի՝ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման և հանցագործին պատժելու համար հայ իրավապահներին պետք է լիարժեք հնարավորություններ տրվեն: 
 
«Ես նաև ակնկալում եմ, որ ռուսական կողմը պատշաճ բանականություն կցուցաբերի այդ հարցը չքաղաքականացնելու համար այնպես, ինչպես ինքն է կոչ անում մեզ հարցը չքաղաքականացնել և չտրվել էմոցիաներին»,- ընդգծեց նա: 
 
Քաղաքագետի համոզմամբ՝ ռուսական ռազմբազայի հետ կապված հայ-ռուսական համաձայնագիրը պետք է վերանայվի, քանի որ այն վաղուց հնացած է:  
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն