Ոստիկանությունը բացահայտել է մեքենայից կատարված գողության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանությունը բացահայտել է մեքենայից կատարված գողության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-12-2018 11:12:27   | Հայաստան  |  Իրավունք



ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցել են 24 ժամյա ուժեղացված ծառայության։ Պարբերաբար ներկայացրել ենք ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտված հանցագործության դեպքեր։ Անդրադառնանք ևս մեկին, որն արձանագրվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի սպասարկման տարածքում։ 
Դեկտեմբերի 22-ի գիշերը բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված օպերատիվ խմբերը հրահանգավորվելուց հետո սկսեցին շրջագայել վարչական տարածքի փողոցներում ու բակերում։ Արդյունքում Պարույր Սևակի փողոցում պարեկող կարգախումբը բացահայտեց անձնական ունեցվածքի գողության փորձ, քանի որ ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հանցագործությունն ավարտին չհասավ։ 
 
ՀՈԲ տեսուչ Վազգեն Ղազարյանի խոսքով՝ Պարույր Սևակի թիվ 8 շենքի մոտակայքում նկատել են մի տղամարդու, որը կասկածելի վարք էր դրսևորել։ Մեկ-երկու րոպե հետո երկաթե իրով հանել է շենքի բակում կայանված մեքենաներից մեկի առջևի լուսարձակը, որը փոխանցել է մի քանի տասնյակ մետր իրենից հեռու սպասող մեկ այլ տղամարդու։ Ոստիկանները անմիջապես մոտեցել են։ Նրանք գցել են երկաթե իրն ու լուսարձակը և դիմեցին փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու լուսարձակը վերցրած տղամարդուն բռնել են։ 
Խոսքը Երևանի բնակիչ, 33-ամյա Սանուել Գեղամյանի մասին է։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նրա «Օպելը», որի զննությամբ հայտնաբերվեցին դիմակ, պտուտակահաններ և այլն։ 
Զննվեց նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց «Պորշե» մակնիշի մեքենայի լուսարձակ ու երկաթե իր, որոնք առգրավվեցին։ Ոստիկանները պարզել են մեքենայատիրոջ ինքնությունը, որից հաղորդում է ընդունվել։ 
Շարունակվում են միջոցառումները փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play