«Դատախազը հանցագործ է». Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը միջնորդել է, որ գլխավոր դատախազը ներկայանա դատարան


«Դատախազը հանցագործ է». Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը միջնորդել է, որ գլխավոր դատախազը ներկայանա դատարան

  • 26-12-2018 13:04:39   | Հայաստան  |  Իրավունք

factor.am, Գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը մեղադրում է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր որդու սպանության իրական մեղավորներին չպատժելու համար:
 
Դեռևս մայիսի 23-ին նա հաղորդում էր ներկայացրել Արթուր Դավթյանի դեմ, սրան ի պատասխան Դատախազությունից նամակ է ստացել, որ Արթուր Դավթյանի արարքներում հանցակազմ չկա։ Այս պատասխանը կնոջը չի բավարարել, և նա դիմել է դատարան․ «Ես կապացուցեմ, որ դատախազի արարքներում հանցակազմ կա։ Դեկտեմբերի 24-ին այդ գործով երկորրդ դատական նիստն էր, դատախազության ներկայացուցիչները փորձում են հակառակը պնդել, բայց որևէ փաստ չունեն,իսկ ես փաստերով հիմնավորված պնդում եմ, որ դատախազը հանցագործ է։ Նա իմ որդու սպանության գործով տեղյակ է եղել քննիչի, դատավորի գործողություններից, չարաշահելով իր պաշտոնական դիրքը որևէ ընթացք չի տվել, որպեսզի ապօրինությունները բացահայտվեն։ Ստացվում է, որ ինքը շահագրգռված է, որ գործը պարտակվի»։
 
Կինը միջնորդել է, որպեսզի դատական նիստերին ներկայանա նաև Արթուր Դավթյանը։ Ի դեպ, այս գործով այսօրվա դատական նիստը չի կայացել, քանի որ Դատախազության ներկայացուցիչները դատարանին անհայտ պատճառով նիստին չէին ներկայացել։ Ռուզաննա Ադանալյանի 25-ամյա որդին՝ Արտյոմ Ադանալյանը, սպանվել է Գյումրիում, իր տանը՝ 2014 թվականին: Ամբաստանյալի աթոռին միայն Արթուր Մարտիրոսյանն է հայտնվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 23-ին նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Սակայն Ռուզաննա Ադանալյանը նշում է, որ սպանության հեղինակները մի քանիսն են։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք