Ջրվեժի դպրոցներից մեկում բացահայտվել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ջրվեժի դպրոցներից մեկում բացահայտվել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-12-2018 19:28:55   | Հայաստան  |  Իրավունք



Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվեց յուրացման դեպք։
 
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խշոր չափերի հասնող աշխատավարձերը։ Յուրացված գումարի չափը կազմում է շուրջ 11 միլիոն դրամ։
 
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ՝ յուրացնելը կամ վատնելը, հոդվածի հատկանիշներով և ուղարկվել նախաքննություն իրականացնող մարմնին։
Նոյյան տապան  -   Իրավունք