Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ամփոփում է տարին


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ամփոփում է տարին

  • 29-12-2018 12:27:14   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացրեց արդեն բարի ավանդույթ դարձած տարեվերջյան ամփոփիչ մարզումը՝ որպես խորհրդանիշ խփելով 2018 հարված: Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին տարվա 10 լավագույն մարզիկները՝ Հովհաննես Սարգսյանը, Վահագն Հակոբյանը, Մաքս Վլասյանը,  Հայկ Միսակյանը, Նարեկ Աբոյանը,  Արկադի Բաղդասարյանը, Ազատ Ալոյանը,  Լաուրա Թովմասյանը,  Գևորգ Գևորգյանը և Մհեր Գևորգյանը: Եվս 13 մարզիկ պարգևատրվեցին՝ տարվա ընթացքում լավ արդյունքներ գրանցելու համար: Պարգևատրվեց նաև Արսեն Գաբրիելյանը, ով ճանաչվեց 2018թ.-ի լավագույն մարզիչ:
 
     2018թ.-ը հագեցած և բուռն տարի էր Ֆեդերացիայի համար. քաղաքամայր Երևանում մեծ շուքով անցկացվեց Եվրոպայի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին 27 պետությունների Կիոկուշինը ներկացնող մարզական պատվիրակություններ: Մեր ֆեդերացիայի մարզիկները պատվով հանդես եկան ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային  մրցաշարերում՝ գրանցելով 20 մրցանակային տեղ Եվրոպայի առաջնությունից, ևս 6 մրցանակային տեղ՝ աշխարհի առաջնությունից:  
Հուսով ենք, որ պատկան մարմիններն առավել ուշադրության կարժանացնեն առաջատար  Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play