«Օրվա թեման». Հայկական արևը ռուսական գազի լավագույն այլընտրանք. Ինչո՞ւ չպետք է հապաղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Հայկական արևը ռուսական գազի լավագույն այլընտրանք. Ինչո՞ւ չպետք է հապաղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-01-2019 18:53:10   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Ռուսաստանը Հայաստանին մատակարավող գազը թանկացրեց 15 դոլարով՝ 1000 խ/մ-ի դիմաց 150 դոլարը դարձնելով 165: 
 
Ճիշտ է, առայժմ այս թանկացումը անհատ սպառողը չի զգա, որովհետև ներքին շուկայի համար գործող սակագինը նույնը կմնա, բայց այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այս թանկացումն ի վերջո թանկ չի նստի հայաստացիների վրա: 
 
Եվ այնուամենայնիվ, ինչու ունենալով արևային էներգետիկան զարգացնելու մեծ ռեսուրսներ, Հայաստանը դեռևս շարունակում է կախում ունենալ ռուսական գազից:
 
«Մենք երկար տարիներ սովոր ենք, որ էլեկտրաէներգիա օգտագործելու համար պետք է վճարենք, բայց արդեն փոխվել է աշխարհը, և հատկապես արևային էներգետիկայի շնորհիվ յուրաքանչյուր սպառող կարող է լինել նաև արտադրող և չվճարել սպառած էներգիայի համար, ավելին՝ այսօր ստեղծված են պայմաններ սպառածից ավելի արտադրած էլեկտրաէներգիան վաճառել ցանցին: Հիմա ինչպես է ստացվում, որ այս գայթակղիչ առաջարկությունը մասայական մշակույթ չի դառնում: Որովհետև մարդիկ միշտ կապված են սովորույթների հետ և հոգու խորքում մենք դա համարում ենք ավելի կայուն, ավելի հուսալի մեթոդ՝ չհաշված որ, եթե օրինակ 90-ական թվականներին մենք ունենայինք մեր արևային կայանները, Հայաստանում էներգետիկ կոլապս չէր լինի»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Ֆրի Էներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը: 
 
Օր-օրի գազային և նավթային պաշարները աշխարհում սպառվում են, ինչն էլ հանգեցնում է դրանց գնի բարձրացման, ուստի Հայկ Չոբանյանը կոչ է անում քաղաքացիներին հաղթահարել նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ մինչ օրս ունենացած վախերը և վստահորեն շարժվել դեպի արևային էներգետիկայի զարգացում: 
 
Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանից գազ կգնի ավելի թանկ, ինչն իհարկե վատ է, սակայն եթե որպես խնդրի լուծում Հայաստանում զարկ տրվի այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, գուցե իսկապե՞ս կարելի է ասել՝ Չկա չարիք առանց բարիքի: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Օրվա թեման