«Իրական մարդասպանը ճանաչվել է անմեղսունակ, փոխարենը՝ դատում են եղբորը». Փաստաբան (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
24-01-2019 14:59:54 | Հայաստան | Մամուլի սրահ
Հունվարի 24-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։
Թեման՝ «Սպանության հետ կապ չունեցող եղբայրը հայտնվել է մեղքն ընդունած եղբոր փոխարեն մեղադրյալի աթոռին։ Ո՞ւմ է ձեռնտու նման լուծումը։ Ի՞նչ զարգացումներ են ակնկալվում և որոնք են լինելու փաստաբանի հետագա քայլերը»։
Թեմայի վերաբերյալ
Արսեն և Աշոտ Աբրահամյաններին /ովքեր հանդիսանում են հարազատ եղբայրներ/ նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ նախնական համաձայնությամբ սպանություն: Հետագայում մեղադրանքը փոփոխվել է և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ Արսենը ճանաչվել է անմեղսունակ: Մինչդեռ գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ սպանություն կատարող անձը հենց ինքը Արսեն Աբրահամյանն է, որն էլ ի սկզբանե ընդունել է մեղքը, իսկ Աշոտ Աբրահամյանը որևէ կերպ սպանության հետ կապ չունի, ինչը հաստտավել է գործի քննության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այդ թվում նաև ներքին դիտման արդյունքում:
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Շանթ TV
2.NT.am
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь