ՆՈՐԻՑ ՌԱԶՄԱԿԱԼՄԱՆ (ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ)<br /> ՉԱՐՉՐԿՎԱԾ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ<br /> <br />


ՆՈՐԻՑ ՌԱԶՄԱԿԱԼՄԱՆ (ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ)
ՉԱՐՉՐԿՎԱԾ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

  • 06-08-2010 15:30:25   | Հայաստան  |  Վերլուծություն
Ոչ նախագահական ՕՎամա, Սարկոզի, Մեդվեդեւ եռյակը, ոչ հարեւան եւ մեր հանրապետությունների պաշտոնյանները լիազորված չեն միջազգային իրավունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյություն ունեցող միջազգային իրավունքի դաշտում քաղաքական գործունեություն ծավալած պաշտոնյաներ են: Իհարկե, պաշտոնյաները կարող են սեփական տեսակետներն արտահայտել եւ դատողություններ անել, սակայն միջազգային իրավունքի հարցերի մեկնաՎանությունը, ոԲչ իրենց երկրների օրենսդրությամՎ եւ ոԲչ էլ միջազգային իրավունքով, Վնավ վերապահված չէ նրանց: Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտությունը հարաճուն կերպով սկսել է դիտարկվել միջազգային իրավունքի դաշտում, ապա հակամարտության կողմերը եւ միջնորդները, դատողություններ անելու փոխարեն եւ իրավական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազոր մարմնին: Ներկա միջազգային համակարգում միակ կառույցը, որն իրավասու է վճիռներ կայացնել միջազգային իրավունքի հարցերի վերաՎերյալ եւ որոշել միջազգային իրավունքի ոտնահարման առկայությունը, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն է (International Court of Justice): Արդարադատության դատարանի կանոնադրության (Statue of the International Law) 36-րդ հոդվածի երկրորդ մասն ամրագրել է նման լիազորություններ: Քանի որ, ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգի 92-րդ հոդվածի Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿ-ի անդամ Վոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշյալ դատարանի վերոհիշյալ լիազորությունները: Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որպեսզի որեւէ իրավիճակ որակվի որպես ռազմակալում (օկուպացիա, occupation), ապա տվյալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք հատկանիշների: Այսպես կոչված տուժող կողմը պիտի փաստի, որ մինչեւ տվյալ իրավիճակի առաջանալը խնդրո առարկա տարածքի վրա անվիճելիորեն առկա է եղել իր պետության տիտղոսը եւ ինքն է իրականացրել տվյալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դեպքում, մինչեւ մեղադրանք հնչեցնելը, ԱդրՎեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս Լեռնային ՂարաՎաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա, մինչեւ գոյություն ունեցող վիճակի առաջանալը, աներկՎայորեն առկա է եղել ԱդրՎեջանի Հանրապետության 1 տիտղոսը եւ ԱդրՎեջանը խնդրո առարկա տարածքի վրա իրականցրել է լիակատար վերահսկում (effective control): Հակառակ դեպքում, առանց այս երկու փաստերի առկայության հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի ԱդրՎեջանի Հանրապետությանը պատկանած լինելու Վոլոր պնդումները, ըստ այդմ օկուպացիայի փաստի առկայությունը: Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները պարզամիտ հայտարարություններ անելու փոխարեն ներկայումս պիտի հորդորեն Հայաստանի Հանրապետության եւ ԱդրՎեջանի Հանրապետության ղեկավարությանը` ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պատասխան հայցելու հետեւյալ հարցին. Արդյո՞ք, ըստ միջազգային իրավունքի, ԱդրՎեջանի Հանրապետության տիտղոսն առկա է ներկայումս Լեռնային ՂարաՎաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա: Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում եռանախագահող երկրները, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա, կարող են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից դիմել նշյալ դատարանին` հայցելով խորհրդատվական կարծիք (advisory opinion): Առանց վերոհիշյալ հարցի պատասխանի հիմնազուրկ են Վոլոր Վայաթիները օկուպացված տարածքի եւ նման Վաների մասին: Առանց իրավասու մարմնի համապատասխան դատական վճռի ԱդրՎեջանի Հանրապետությունը չի կարող որեւէ մեկին մեղադրել օկուպացիայի մեջ. Ես էլ ԱդրՎեջանին եմ մեղադրում, որ նա Վոլշեւիկյան 11-րդ Վանակի օգնությամՎ 1920թ. ապրիլ- դեկտեմՎեր ամիսներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները եւ դրանց մի մասն էլ դեռեւս շարունակում է օկուպացված պահել: Թե՞ ոմանք կարծում են, որ ԼենինՍտ ալինի հետագա գործունեությունը օրինականացրել է, կամ կարող էր օրինականցնել, Հայաստանի Հանրապետության տարածքների Վոլշեւիկյան օկուպացիան: Եթե այո, ապա ճանապարհները Վացեք` ռուսական զորքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում: Երեւան, Հայաստանի Հանրապետություն Ռամկավար Մամուլ Օգոստոս 6, 2010 ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Նոյյան տապան  -   Վերլուծություն