ՎիվաՍել-ՄՏՍ. Այժմ արդեն 2 ՄԲ ինտերնետ՝ ներցանցային 1 րոպեի դիմաց


ՎիվաՍել-ՄՏՍ. Այժմ արդեն 2 ՄԲ ինտերնետ՝ ներցանցային 1 րոպեի դիմաց

  • 01-02-2019 17:10:03   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Մինչև 2019թ. մարտի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր.
 
1 րոպե = 2 ՄԲ
 
Փոխանակման համար պետք է սմարթֆոնից մուտք գործել «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելված: Հավելվածը հասանելի է «Google Play»-ում և «App Store»-ում:
 
Ծանոթություններ
Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:
 
Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:
 
Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց  գործողության ժամկետը կազմում է 30 օր:
 
Փոխանակված ՄԲ-երը  հասանելի չեն ռոումինգում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ