Սիրո տոներին ընդառաջ. 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով՝ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում


Սիրո տոներին ընդառաջ. 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով՝ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում

  • 11-02-2019 18:52:06   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Սիրո տոներին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով՝ ընկերության սպասարկման կենտրոններում «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում:
 
Առաջարկը գործում է մինչև ս.թ. փետրվարի 18-ը (ներառյալ):
 
Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ: 
 
Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում «Y» սակագնային պլանով
 
Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն
5 ԳԲ ինտերնետ
200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ այլ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
10 000 րոպե ցանցի ներսում՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո
300  SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
 
50 ԳԲ ինտերնետ փաթեթի հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *440# հրահանգը:
 
Ծանոթություններ
«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ