«World Childrens Games» փառատոնին կմասնակցեն հայ մարզիկները
25-04-2011 11:08:51 | Թուրքիա | Սպորտ
Անկարայում կայանալիք «World Childrens Games» փառատոնին կմասնակցեն նաեւ Հայաստանի մարզիկները: Այս մասին հաղարդում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Միջոցառմանը ներկայացված է ձյուդոյի հավաքականը` 14 մարզիկ, 4 մարզիչ եւ 2 ղեկավար, եւ մեծ թենիսից 2 տղա եւ 2 աղջիկ իրենց մարզիչներով: Այսօր իրենց ելույթները կսկսեն թենիսիստները, իսկ ձյուդոիստները տատամի դուրս կգան ապրիլի 28-29-ին:
«World Childrens Games»փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ նախօրեին Թուրքիայի մայրաքաղաքի «ԱՐԵՆԱ» մարզապալատում: Խաղերը անց են կացվում առաջին անգամ, կազմակերպիչն է հանդիսանում Անկարայի քաղաքապետարանը եւ Թուրքիայի սպորտի նախարարությունը: Հանդիսավոր բացմանը ներկա էր Թուքիայի վարչապետ Էրդողանը: Խաղերին մասնակցում էին 90 երկրների 1997-98թթ. ծնված դեռահասներ: