Անդրադարձ 2008թ. մարտի հետեւանքներին<br />


 

Անդրադարձ 2008թ. մարտի հետեւանքներին

  • 25-04-2011 10:55:04   | Հայաստան  |  Իրավունք
 Թե' քաղաքական, թե' իրավական եւ թե' զուտ մարդկային իմաստով չափազանց բարդ է անդրադառնալ 2008-ի մարտի իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին: Անցած երեք տարիներին բազմաթիվ կարծիքներ եւ գնահատականներ են հնչել այս կապակցությամբ, իսկ հասարակության մեջ տեսակետներն այս խնդրի վերաբերյալ դեռեւս չափազանց հակասական են: Նախկին օմբուդսմենը փորձեց մարտյան իրադարձություններին գնահատականներ տալ: Այդ գնահատականների արձագանքը եղավ քննադատությունը եւԲ իշխանության, եւԲ ընդդիմության կողմից: Կարելի է ենթադրել, թե մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզապես հեռու մնա քաղաքական գործընթացներից եւ գործի բացառապես իրավական հարթությունում: «Օմբուդսմենե բառը թարգմանաբար նշանակում է «միջնորդե եւ մեր իրականության մեջ ներմուծված է Եվրոպայից, որտեղ օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելություն՝ 1. քաղաքական երկխոսության միջնորդ, 2. մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան: Համանման առաքելություն է ամրագրված ինձ համար մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով: Անհատական գործերով իրավունքների պաշտպանություն իրականացնելիս ես պարտավոր եմ առաջնորդվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքով, որն ինձ արգելում է միջամտել դատաքննությանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացված վճիռներին, ինչպես նաեւ մեկ տարվա վաղեմության ժամկետ է նախատեսում իմ կողմից վարույթ ընդունվող եւ քննվող գործերի համար: Հետեւաբար, 2008 թվականի մարտի իրադարձությունների հետեւանք հանդիսացող անհատական գործերով իրավունքների խախտման դեպքերին իրավական պաշտպանության իմ լիազորությունները Հայաստանի օրենսդրությամբ խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան: Նման իրավիճակում կարող եմ իրացնել իմ դիտորդական առաքելությունը, ինչպես անում եմ այլ իրավիճակներում տարբեր իրավունքների պաշտպանության մակարդակն ուսումնասիրելիս եւ գնահատելիս: Սակայն նշված իրադարձությունների եւ դրանց հետեւանքների վերաբերյալ դիտորդական նման առաքելություն իրականացնում են մի շարք տեղական ու միջազգային հաստատություններ, որոնց զուգահեռ իմ դիտորդական գործառույթն իրականացնելն ինձ թվում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն եւ առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ: Յուրաքանչյուր միջնորդ խնդիր ունի առանց սեփական գնահատականի ու մեկնաբանության՝ ֆիքսել կողմերի ամենահակասական դիրքորոշումները եւ, այնուհետեւ հայտնաբերելով կողմերի միջեւ ընդհանրություններն ու հնարավոր զիջումները, մերձեցնել հակասական դիրքորոշումները եւ կողմերի օգնությամբ գտնել հնարավոր լուծումներ: Կողմերի հակասական դիրքորոշումներից առայժմ առանձնացնեմ հետեւյալը. Ընդդիմություն. 2008-ի հետընտրական հանրահավաքները խաղաղ էին: Իշխանություն. Ընդդիմությունը փորձում էր երկրում հեղաշրջում իրականացնել: Ընդդիմություն. 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Իշխանություն. Ընտրախախտումներն ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Ընդդիմություն. Մարտի 1-ի հանրահավաքը ցրելն օրինական չէր: Իշխանություն. Օրինական չէր հանրահավաքների անցկացումը: Ընդդիմություն. Երկրում կան քաղբանտարկյալներ: Իշխանություն. Մարտի 1-ից հետո ազատազրկվածներն օրինախախտներ են: Ընդդիմություն. Իշխանությունը չի ուզում բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները: Իշխանություն. Արվում է ամեն ինչ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար: Ընդդիմություն. Իշխանությունը փակել է Ազատության հրապարակը: Իշխանություն. Ազատության հրապարակը միայն հանրահավաքներ անցակցնելու համար չէ: Ընդդիմություն. Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Իշխանություն. Խնդիրները կարող են լուծվել հերթական ընտրությունների պարագայում եւս: Նախկինում նույնպես փորձեր են արվել մերձեցնել հակասական դիրքորոշումները եւ հակադիր կողմերին բերել երկխոսության: Տարբեր օտարերկրյա դիվանագետներ եւ միջազգային կազմակերպություններ պարբերաբար փորձել են ստանձնել թեԲ միջնորդի եւ թեԲ դիտորդի դեր, սակայն հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտ դեռեւս ձեւավորված չէ: Ամենայն երախտապարտությամբ գնահատելով օտարերկրյա գործիչների ու կազմակերպությունների ջանքերը` այդուհանդերձ ցավալի է, որ մեր ներպետական խնդիրներում մեզ անվերջ գնահատում, ուղղորդում, սովորեցնում եւ դատում են օտարները: Վստահ եմ, որ մենք ունենք ներազգային ներուժ՝ ինքնուրույն հաղթահարելու չափազանց ցավալի իրադարձությունների հետեւանքները: Որպես Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ես իմ կողմից առաջարկվող այս առաքելության տեսանկյունից ունեմ մի քանի առավելություն: Նախեւառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ: Բացի այդ, իմ տեւական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, եւ վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, եւ որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները եւ մարդասերները: Գիտեմ, որ որպես միջնորդ հանդես գալու իմ այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կխոսեն դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն, ինչպես մեր օրերում շատերը ծաղրում եւ հեգնում են գրեթե բոլորին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մեր ընդդիմության եւ մեր իշխանության մեջ կան հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությամբ, քրիստոնեական եղբայրասիրությանը հավատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխոսության եւ ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարեւոր է: Դրական արձագանքի ակնկալիքով եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային եւ Հայ ազգային կոնգրեսին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Նոյյան տապան  -   Իրավունք