ՎիվաՍել-ՄՏՍ. հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկությունները
16-02-2019 11:45:40 | Հայաստան | Կազմակերպություններ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019թ.-ի հունվարի 9–ին ընդունած N 1-Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են.
1.Ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում՝ Երևան քաղաքի համար՝ ըստ վարչական շրջանների.
2.Ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը: