«Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը». Քննարկում (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
26-02-2019 13:15:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Փետրվարի 26-ին ժամը 13,15 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայի շուրջ։
Քննարկման կազմակերպիչ՝ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Քննարկման ընթացքում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ամփոփեց իր կողմից իրականացված հետազոտության և վերլուծության արդյունքները՝ ՀՀ պետական կառավարման կառույցներում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների ներառվածության, ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման ցուցանիշների, առկա խնդիրների մասով, ինչպես նաև կներկայացնի խնդիր վերաբերյալ կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները։
Բանախոսներն են՝
Մարինա Պողոսյան - «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար
Դավիթ Գյուրջիյան - փաստաբան
Զառա Հովհաննիսյան - Իրավապաշտպան
Նինա Կարապետյանց - Հելսինկյան ասոցիացիայի նախագահ
Բորիս Մուրազի - «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի նախագահ
Նիկադիմ Յուխանաև -Ասորական եկեղեցու քահանա
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь