ԶԼՄ-ներին անհատույց տրամադրած տարածքներից ազատելու իրավաչափության վերաբերյալ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել պետական մարմիններից


ԶԼՄ-ներին անհատույց տրամադրած տարածքներից ազատելու իրավաչափության վերաբերյալ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել պետական մարմիններից

  • 27-02-2019 19:02:27   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:
 
ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործող լրատվամիջոցները ստացել են ծանուցում անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքներն անհիմն ազատելու վերաբերյալ։
 
Նույնաբովանդակ գրություններ են ստացել նաև Երեւանի Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող լրատվամիջոցները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեից։
 
Հաշվի առնելով, որ կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու լրագրողի գործունեության պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի համար ունի կարևորագույն նշանակություն՝ Արման Թաթոյանը  պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից՝ առաջադրելով կոնկրետ հարցադրումներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք