Ուղիղ. Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը


Ուղիղ. Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը

  • 07-03-2019 11:05:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 36 հարց է, որից 20-ը՝ չզեկուցվող:
 
Կառավարությունն այսօր կքննարկի Կառավարության կառուցվածքի մասին օրինագծում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունները և 17-ից դարձնել 12: Նախատեսվում է կրճատել նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:
 
Օրակարգում է ընդգրկված նաև «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին նախագիծը:
 
Կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին նախագծերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն