Ունիվերսիադա. Աշոտ Կարապետյանը 48-րդն է հսկա ոլորավայրէջքում


Ունիվերսիադա. Աշոտ Կարապետյանը 48-րդն է հսկա ոլորավայրէջքում

  • 08-03-2019 19:08:10   | Ռուսաստան  |  Սպորտ

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում մարտի 8-ին պայքարի մեջ են մտել հայ լեռնադահուկորդները: Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:
 
Մարտի 11-ին Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանն ուժերը կփորձեն նաեւ ոլորավայրէջքում: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play