«Գարունը Փարիզում». IDBank-ը Mastercard-ի հետ համատեղ խաղարկում է Փարիզի Դիսնեյլենդի 4 տոմս


«Գարունը Փարիզում». IDBank-ը Mastercard-ի հետ համատեղ խաղարկում է Փարիզի Դիսնեյլենդի 4 տոմս

  • 11-03-2019 10:58:21   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
 
IDBank-ը մասնակցում է Mastercard-ի «Գարունը Փարիզում» ակցիային  և իր Mastercard քարտապաններին հնարավորություն է տալիս շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար: 
 
Մարտի 1-ից ապրիլի 14-ը կատարեք գնումներ Mastercard-ով, հավաքեք 8000 դրամ և ավելի արժողությամբ 8 կտրոն, գրանցեք դրանք գրանցման կետերում և փոխանակեք CinemaStar կամ KinoPark կինոթատրոնների 2 տոմսի հետ: Գրանցեք հնարավորինս շատ կտրոններ և բացի երաշխավորված նվերներից հնարավորություն ստացեք մասնակցել խաղարկությանը և շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար՝ գարնանային հանգստյան օրերն ընտանիքով անցկացնելով Փարիզում:
 
Կտրոնների գրանցումները կարող եք կատարել  մարտի 8-ից ապրիլի 14-ը` ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-20:00-ը Դալմա Գարդեն Մոլում և Երևան մոլում, որտեղից էլ կստանաք կինոթատրոնների տոմսերը: 
 
Գլխավոր մրցանակը՝ Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար, կխաղարկվի պատահականության սկզբունքով Random Picker ծրագրի միջոցով ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին: Հաղթողի անունը կհրապարակվի նույն օրը՝ www.mastercard.am  կայքում:
 
Իրականացրու՛ երազանքդ, գնումներ կատարիր IDBank-ի Mastercard-ով և ամբողջ ընտանիքով հնարավորություն կունենաս բացելու World Disney Studios Park-ի գլխավոր դարպասները և անցկացնելու գլխապտույտ հանգստյան օրեր աշխարհի ամենահեքիաթային կետերից մեկում:
IDBank-ի Mastercard  քարտերը կարելի է ձեռք բերել Բանկի ցանկացած մասնաճյուղում։
 
Մանրամասները Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play