«Սենյակներս դարձել են ռոքֆոր, մատս էլ քսում եմ պատին՝ փոս է ընկնում». «Վեոլիա Ջրից» տուժած Խ. Դաշտենցի փողոցի բնակիչները կդիմեն ակցիաների (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
«Սենյակներս դարձել են ռոքֆոր, մատս էլ քսում եմ պատին՝ փոս է ընկնում». «Վեոլիա Ջրից» տուժած Խ. Դաշտենցի փողոցի բնակիչները կդիմեն ակցիաների (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
13-03-2019 12:30:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Մարտի 13-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս
Թեման՝ «Խաբված և տուժված ջրսպառողները։
1. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խումբը շարունակում է ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ձևավորված հաշվետվությունները։ Արդյուքներ և հետագա անելիքներ։
2 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ – ի պաշտոնական անփութության, իր պարտավորությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի հետևանքները։
Նոր մանրամասներ՝ Էրեբունի քննչական բաժնում թվով 12 քաղաքացիների գույքին հասցված առանձնապես խոշոր չափերի շուրջ հարուցված քրեական գործ վերաբերյալ։
3.ՀՀ գլխավոր դատախազ Պարոն Ա. Դավթյանին հանցագործության մասին տրված հայտարարության ճակատագիրը»։
Բանախոսներն են՝
Դավիթ Գասպարյան - «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամ
Խաչատուր Մարոզյան - «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ
Երևան քաղաքի Խ. Դաշտենցի փողոցի բնակիչներ՝
Դիանա Իսկանդարյան - թիվ 32 տուն
Սարգիս Մերմերյան - թիվ 28 տուն
Համբարձում Հովհաննիսյան - թիվ 12 տուն
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։