Եվգենի Կասպերսկու առեւանգված որդին ազատ է արձակվել


 

Եվգենի Կասպերսկու առեւանգված որդին ազատ է արձակվել

  • 24-04-2011 18:08:18   | Ռուսաստան  |  Միջազգային
 Հակավիրուսային ծրագրերի հայտնի մշակող Եվգենի Կասպերսկու որդին` Իվան Կասպերսկին, ազատ է արձակվել եւ վերադարձվել իրծնողներին: Այսմասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Նշվում է, որ թեեւ Ի.Կասպերսկին ոչ մի մարմնական վնասվածք չի ստացել եւ նրա առողջական վիճակը բավարար է, սակայն երիտասարդը հոգեբանական ցնցում է ունեցել: Նշենք, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր եւ համասեփականատեր Եվգենի Կասպերսկու որդու առեւանգիչները 20-ամյա Իվան Կասպերսկուն ազատ արձակելու դիմաց պահանջել էին 3 միլիոն եվրո:
Նոյյան տապան  -   Միջազգային