Թունիսի նախկին նախագահը ժխտում է իրեն ուղղված մեղադրանքները
20-06-2011 09:30:19 | Թունիս | Միջազգային
Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին Բեն Ալին դատական գործընթացի նախաշեմին ժխտում է կաշառակերության, իշխանության չարաշահման, մաքսանենգության եւ այլ հանցագործությունների մեջ իրեն ուղղված մեղադրանքները:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` երկուշաբթի օրը Թունիսում կայանալիք դատին Բեն Ալին ներկա չի լինելու, քանի որ հունվարին տեղի ունեցած զանգվածային ցույցերի հետեւանքով տեղափոխվել է Սաուդյան Արաբիա` Թունիսում 23 տարի ապրելուց հետո: Սաուդյան իշխանությունները դեռեւս չեն պատասխանել Բեն Ալիին հանձնելու վերաբելյալ հայցին:
Բեն Ալիի իրավաբանը պնդում է, որ նախկին նախագահի դեմ գործընթացի նպատակը ներկա իշխանությունների անհաջողություններից ուշադրությունը շեղելն է: