«Օրվա թեման». Ջերմ ողջույնից մինչև խիստ մերժում․ ո՞վ ինչպես է ընկալել Քաղաքացու օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Ջերմ ողջույնից մինչև խիստ մերժում․ ո՞վ ինչպես է ընկալել Քաղաքացու օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-03-2019 19:51:00   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում առաջարկվում է որպես տոն նշել։ Այն կոչվելու է Քաղաքացու օր։ Օրացույցում այդ օրը կարմիրով նշելու առաջարկը եղել է Հայաստանի կառավարության կողմից՝ ի նշանավորումն  2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ ՝  «այն ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը»: 
 
Տոնացույցում Քաղաքացու օր ունենալու նոր իշխանությունների առաջարկը միանգամից բուռն քննարկումների առիթ դարձավ. Կարծիքներն ու ընկալումներն ինչպես և սպասելի էր, տարբեր են:
 
«Կարծում եմ, որ երկիրը կարող է կայանալ միայն այն ժամանակ, երբ որ հանրության յուրաքանչյուր անդամ իրեն կհամարի քաղաքացի: Մեր լեքսիկոն չի մտել այդ բառը ցավոք սրտի: Լավ եմ վերաբերում, բայց կարծում եմ, որ միայն տոն կամ օր հռչակելը շատ քիչ է: Միայն օր հռչակելով քաղաքացի չի ստեղծվում, դա մի մեծ համակարգ է, որը պետք է դեռ գա կրթական մեր պրոցեսից՝ ինչ է նշանակում քաղաքացի: Տիրոջ զգացում քաղաքացին պետք է ունենա, թե չէ, Ինչ է նշանակում տեր, պատասխանատվություն: Եվ նայեք մենք հաճախակի փորձում ենք այդ պատասխանատվությունը գցել մեր վրայից. Մենք կընտրենք սրան թող գնա անի, մենք կորոշենք այս երկիրը գա մեզ պաշտպանի կամ թող իրանք անեն.  ո՛չ, իմ իրավունքը ես որևէ մեկին չեմ զիջելու, որովհետև ես այս երկրի տերն եմ, իսկ դա նշանակում է քաղաքացի: Այդ տոնը պետք է դառնա մի մասը այն մեծ ծրագրի, որը պետք է ուղղված լինի քաղաքացի դաստիարակելուն, քաղաքացի հասկացությունը մտցնելուն»,- «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: 
 
«Ինձ համար անընդունելի է, երբ որ տոնը նշանակովի է լինում, այսինքն, եթե այդ օրը նշանակալի է, ժողովուրդն ինքը կդարձնի իր համար տոն: Գրված տոները, գրված օրենքներն ինձ համար անընդունելի են, նույնիսկ վիրավորական: Իսկ ինչ, մնացած օրերը քաղաքացու օր չէ, ավելին՝ նույնիսկ ծննդյան տոնն ինձ համար անհեթհեթ է, որովհետև մարդն ամեն օր շանս ունի ծնվելու. Մենք պետք է արժևորենք մեր ամեն օրը, որովհետև այն իրականությունը, որ մենք հայտնվել ենք ի վերջո մեծագույն տոն է և ամեն օրը մենք շնորհակալությամբ պետք է ընդունենք, և ամեն օրը, եթե այսօրվա իշխանությունների լեզվով խոսենք, պետք է ամեն օրը հեղափոխություն լինի, ամեն օրը պետք է այդ ոգևորության խորհուրդը կրի, և օրվա մի օր նշել Քաղաքացու օր ինչպես հերթական տոնը, ինձ համար առնվազն նվաստացուցիչ է»,- նշեց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը: 
 
«Քաղաքացու օրը թույլ կտա, որ մարդիկ փորձեն թերթել գրքեր կամ աշխատանքներ, կամ ինչ-որ ձևով հասկանալ, թե ինչ է ընդհանրապես քաղաքացի լինելը, միգուցե դա նաև օգնի, որպեսզի մեր ժողովուրդը վերջ ի վերջո ժողովրդից սկսի քայլել դեպի քաղաքացի, երբ որ փորձի օրենքի, սահմանադրության շրջանակներում հասկանալ, որ ինքը պետության տերն է: Դեռ մենք հայ ժողովուրդ վիճակում ենք: Տեսեք ինչ ազատ, ուրախ, արևոտ խոսում ենք քաղաքացու օրվա մասին, պատկերացրեք, բա որ Նիկոլ Փաշինյանի օր լիներ: Պարոն Փաշինյանը փորձում է ևս մեկ անգամ առիթից ելնելով կրթել, որ ո՛չ հարգելիներս, ես եմ աշխատում ձեզ մոտ և ոչ թե ես ձեր Աստվածն եմ»,- նկատեց ազգագրագետ Խորեն Գրիգորյանը: 
 
Թեմայի շուրջ ֆեյսբուքյան գրառումների պակաս ևս չզգացվեց. ՀՀԿ-ական հայտնի  գործիչներն այն որակեցին խայտառակություն, որոշները՝ շտապողականության դրսևորում, մյուսներն էլ բնավ դեմ չեն այդպիսի տոն ունենալուն: 
 
Այսպիսով, Հայաստանում նոր տոնական օր է ավելանում. հեղափոխության օրը։ Եվ այն հռչակել է թերևս ոչ թե կառավարությունը, այլ․․․ պատմությունը։ Կառավարությունը միայն մի շտկում է մտցրել՝ Հայաստանում ապրիլին կայացավ քաղաքացու հաղթանակը։ Կսիրի՞ արդյոք Հայաստանի քաղաքացին այդ օրը։ Կհամարի՞ իրենը։ Դա ևս կարձանագրի պատմությունը։
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Օրվա թեման