«Սեւանա լիճ»


«Սեւանա լիճ»

  • 20-07-2010 18:03:22   | Հայաստան  |  Սպորտ
Հուլիսի 19-ին Մարտունի քաղաքում ավարտվեց շախմատի «Սեւանա լիճ» ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին տաս գրոյսմաստերներ: Նրանցից հինգը ներկայացնում էին Հայաստանը: Ամբողջ մրցաշարի ընթացքում աչքի ընկան Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Հաջող էր մեկնարկել նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որին սակայն չհաջողվեց մինչեւ վերջ դիմանալ պայքարի լարվածությանը եւ վերջին չորս տուրերի ընթացքում վաստակել գեթ մեկ միավոր: Հաջող հանդես չեկավ նաեւ Հայաստանի 2009թ. չեմպիոն, գրոյսմաստեր Ավետիք Գրիգորյանը, որը գրեթե չմիացավ առաջատարների պայքարին եւ վերջնական հաշվով զբաղեցրեց ընդամենը ութերորդ տեղը: Ամեն ինչ որոշվեց վերջին տուրի պարտիաներում: Արման Փաշիկյանը վրացահայ գրոյսմաստեր` Դավիթ Հարությունյանի հետ իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կարողացավ առավելության հասնել պատանի գրոյսմաստեր Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Արդյունքում՝ երկու հայ գրոյսմաստերները հավաքեցին վեցական միավոր, եւ միայն լրացուցիչ արդյունքներով առավելությունը տրվեց Հայաստանի 2008թ. չեմպիոն Արման Փաշիկյանին: Տիգրան Լ. Պետրոսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց մինչեւ 18 տ. աշխարհի ներկայիս չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովը: Մրցաշարային Աղյուսակ 1. Արման Փաշիկյան 6 2. Տիգրան Լ. Պետրոսյան 6 3. Մաքսիմ Մատլակով 5 4. Լուկա Լենիչ 4,5 5. Սամվել Տեր-Սահակյան 4,5 6. Գիտա Գոպալ 4 7. Դավիթ Հարությունյան 4 8. Ավետիք Գրիգորյան 4 9. Ռոբերտ Հովհաննիսյան 3,5 10. Պավել Պոնկրատով 3,5 Ռուբեն Բաբայան
Նոյյան տապան  -   Սպորտ