Ինչպես ԱԱԾ-ն կարող է պայքարել ֆեյքերի դեմ. մեդիափորձագետի առաջարկը Վանեցյանին և Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04-04-2019 17:22:54 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրերին տրված այն հանձնարարականին, թե սոցցանցերում և լրատվամիջոցներում մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածողների հարցում ակնկալում է կոնկրետ արդյունքներ, իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել տեսաուղերձով և նշել, որ Հայաստանում չկա համապատասխան օրենսդրություն, որով հստակ տարբերակում կդրվի ֆեյքերի կամ ոչ ֆեյքերի միջև:
Ավելին՝ ըստ մասնագետի՝ մարդուն չի արգելվում անանուն լինել:
«Եթե խոսենք ավելի մանիպուլյատիվ, կեղծարար քարոզչական տեղեկատվության մասին, նույնպես հստակ օրենք չկա, որն օրինակ արգելում է մանիպուլյացնել: Շատ-շատ կարելի է դատի տալ, այսինքն՝ այն մարդը, ում դեմ ինչ-որ մանիպուլյատիվ տեղեկատվություն է տարածվել, նա կարող է դատի տալ և պահանջել, որպեսզի լրատվամիջոցը հերքում հրապարակի կամ որպես բարոյական փոխհատուցում գումար ստանալ»,- ընդգծեց Ս. Մարտիրոսյանը: