Քաղաքացիները Վ. Բալասանյանի և Գ.Ծառուկյանի հայտարարություններն անթույլատրելի են համարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ )


Քաղաքացիները Վ. Բալասանյանի և Գ.Ծառուկյանի հայտարարություններն անթույլատրելի են համարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ )

  • 08-04-2019 17:57:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Օրերս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության` Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու գործընթացին միտված քայլերին, որի շրջանակներում իրականացվում է ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին Հայաստանում ընթացող համապետական ընտրություններին մասնակից դարձնելու պահանջով, ասել էր. «Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը»:
 
Ապրիլի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հերթին  անդրադառնալով Բալասանյանի հայտարարությանը` նշել է. «Վիտալի Բալասանյանը լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը»:
 
Թեմայի շուրջ հարցախույզ ենք իրականացրել Երևանում: Քաղաքացիները Վիտալի Բալասանյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները անթույլատրելի են համարում` նշելով, որ Արցախը ՀՀ անբաժանելի մաս է և տարանջատել մեկ հայրենիքը երկու պետությունների, առնվազն անհեթեթություն է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն