34–ամյա երիտասարդի են ծեծել. կասկածյալը Լեւոն Երանոսյանի որդին է


34–ամյա երիտասարդի են ծեծել. կասկածյալը Լեւոն Երանոսյանի որդին է

  • 08-04-2019 18:51:01   | Հայաստան  |  Իրավունք

Նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի Կոմիտասի պողոտայում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծված քաղաքացին 34–ամյա Գեորգի Ղարիբյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։
 
Քաղաքացին հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկվել Լեւոն Երանոսյանի հրահանգով եւ այդ ամենին ականատես է եղել Երանոսյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
 
Խ. Երանոսյանը հրաժարվել է կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ առավոտյան Լ. Երանոսյանն ու Ժ. Սարուխանյանը ներկայացել են հետաքննչական բաժանմունք։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք