Այսօր կան արտախորհրդարանական ուժեր, որոնք ապակառուցողական գործունեությամբ են զբաղված. Արմեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Այսօր կան արտախորհրդարանական ուժեր, որոնք ապակառուցողական գործունեությամբ են զբաղված. Արմեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-04-2019 17:40:54   | Հայաստան  |  Քաղաքական



 
Այսօր կան արտախորհրդարանական ուժեր, որոնք ապակառուցողական գործունեությամբ են զբաղված՝ կեղծ օրակարգ բերելով քաղաքական դաշտ և վարկաբեկելով իշխանություններին: 
 
Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հեղափոխությունից հետո Հայաստանում առկա քաղական իրավիճակին: 
 
Ըստ նրա՝ այսօր շատ ավելի լուրջ ու կարևոր թեմաներ կան, որոնք պետք է քաղաքական օրակարագի մաս դառնան, քան օրինակ՝ տրանսգենդերի ելույթը Ազգային ժողովում: 
 
Ա. Վարդանյանի խոսքերով՝ մեղավորությունն իշխանությանը չէ, այլ ընդդիմությանն է, հետևաբար վերջիններս պետք է փորձեն լուրջ հարցեր ու խնդիրներ տանել խորհրդարան և գտնել դրանց լուծումները: 
 
«Ընդհանուր առմամբ խորհրդարանում երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի գործունեությունը դրական եմ համարում, նրանք փորձում են այլընտրանքային նախագծեր բերել խորհրդարան, քննադատում են իշխանություններին, որտեղ որ կա այդ քննադատության կարիքը, փորձում են հակազդել, չնայած մենք գիտենք, որ պատգամավորների աթոռներ բացարձակ մեծամասնությունը պատկանում է իշխանական «Իմ քայլը» դաշինքին և այս առումով ընդդիմության համար դժվար է»,- նշեց քաղաքագետը: 
 
Վերջինս, անդրադառնալով արտախորհրդարանական ուժերին, նկատեց, որ ՀՅԴ-ն այսօր բավականին լուրջ գործունեություն է ծավալում և ակտիվ համագործակցության մեջ է ԼՀԿ-ի հետ: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play