Պետք է օգնել՝ թոշակառուների հավաստագրումը հեշտանա, բայց ոչ հետ գնալու ճանապարհով. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Պետք է օգնել՝ թոշակառուների հավաստագրումը հեշտանա, բայց ոչ հետ գնալու ճանապարհով. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 02-05-2019 12:15:07   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պետք է օգնել, որպեսզի թոշակառուների հավաստագրումը հեշտանա, բայց ոչ հետ գնալու ճանապարհով: 
 
Այս մասին մայիսի 2-ին կառավարության նիստի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ավարտեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած Պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը: 
 
Ըստ վարչապետի՝ տարիներ շարունակ Հայաստանում տասնյակ հազարավոր իրականում գոյություն չունեցող թոշակառուներ պետությունից գումար են ստացել՝ վերջինիս պատճառելով միլիարդավոր դրամների վնաս, և այսօր դարձյալ առաջարկվում է այնպիսի նախագիծ, որով նույն գործընթացը շարունակվելու է: 
 
«Ես բացարձակապես չեմ ընդունում այդ տրամաբանությունը: Պետք է քննարկել առաջ գնալու տարբերակներ, ոչ թե նոր սողանցքներ բացել. Մինչև այսօր ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ, և մեզանից մեծ ջանքեր է պահանջվում այդ համակարգի հետևից գնալու: Փոխանակ մենք մտածենք ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, հիմա մենք ասում ենք՝ եկեք միջանցք բացենք, որ նորից դա կրկնվի: Դա բացարձակ անընդունելի բան է»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս հիշեցրեց, որ 21-րդ դարն է և հորդորեց կիրառել տեխնոլոգիական նորագույն լուծումները, որպեսզի մարդու գոյություն ունենալու կոնկրետ փաստն արձանագրվի այդ ճանապարհներով: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն