Շատ մարտական դիրքեր հագեցվել են ոչ միայն տեսադիտարկման սարքերով, այլև էլեկտրական հոսանքով, ջրամատակարարմամբ և սառնարաններով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Շատ մարտական դիրքեր հագեցվել են ոչ միայն տեսադիտարկման սարքերով, այլև էլեկտրական հոսանքով, ջրամատակարարմամբ և սառնարաններով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-05-2019 11:44:22   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սահմանի ողջ երկայնքով տեղադրվել է 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարք, գործընթացը շարունակական է: 
 
Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով գործունեության մեկ տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը: 
 
Նրա փոխանցմամբ՝ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական, էլեկտրական հոսանքով, 73-ը՝  ջրամատակարարմամբ, շուրջ 180-ը՝ սառնարաններով, առաջիկայում ևս 45 մարտական դիրք կստանա սառնարան, իսկ 385 լվացքի մեքենա  տրամադրվել է զորամասերին: 
 
«Փաստ համար 12. զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրամադրվի լոլիկ և վարունգ, առաջիկայում կտրվի նաև մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն և այլն»,- մանրամասնեց վարչապետը՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողներն այսուհետև ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով: 
 
Ն. Փաշինյանն անդրադարձավ նաև զինծառայողների բնակարանային խնդիրներին՝ տեղեկացնելով, որ շուրջ 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ 107 զինծառայողների նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն