Համակերպվե՛ք՝ ՀՀ-ում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը. Վարչապետը՝ Արցախի և մյուս հարցերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Համակերպվե՛ք՝ ՀՀ-ում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը. Վարչապետը՝ Արցախի և մյուս հարցերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-05-2019 14:08:54   | Հայաստան  |  Հասարակություն



 
Համակերպվե՛ք՝ ՀՀ-ում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը: 
 
Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հատկապես «Արցախի հարցը ժողովուրդն է լուծելու» իր դիրքորոշմանը: 
 
Ըստ նրա՝ Արցախի հարցը չեն կարող լուծել երկիրը ծախած, թալանած անձինք, ավելին՝ վարչապետի համոզմամբ՝ վերջիններս անգամ բարոյական իրավունք չունեն խոսել այդ մասին: 
 
«Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը. ծախողը դո՛ւք եք: Այդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, ասում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում է: Ո՞վ է դրանց այդ իրավունքը տվել, ո՞վ են դրանք ընդհանրապես՝  այդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսաներին ու տղաներին միլիոնատեր դարձրածները: Նրանք էլ պետք է Ղարաբաղի հարց որոշե՞ն»,- հիշեցրեց վարչապետը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն