«Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները


«Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները

  • 08-05-2019 16:06:05   | Հայաստան  |  Իրավունք

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։
 
Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։
 
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է տեղեկություն, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղը վճարել է քաղաքացիների հասանելիք գումարները։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք