Խաչիկ գյուղում բացվել է ՀԱՎԵՍԻՆ սենյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Խաչիկ գյուղում բացվել է ՀԱՎԵՍԻՆ սենյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-05-2019 16:31:39   | Տավուշի մարզ  |  Հասարակություն



Խաչիկ գյուղի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ։
 
Սա 4-րդ սենյակն է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Հավեսին սենյակների ցանց» ծրագրի, որի գաղափարը հասարակական ուշադրության և աջակցության արժանացավ: Հայեցակարգը նախատեսում է սահմանամերձ հեռավոր համայնքներում և ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մշակութային հարթակներ ստեղծելու միջոցով 
 
• հաղթահարել գյուղական երիտասարդության «անտեսվածության» ու մայրաքաղաքային հոգևոր կյանքից անմասն մնալու բարդույթը, 
• կազմակերպել կենտրոն-սահման մշակութային կապը, 
• մեղմել «էլիտար-մայրաքաղաքային» ու «պերիֆերիկ-անտեսված» հակասությունը, 
• «մշակութային ներխուժումներ» կատարել հեռավոր գյուղեր` օգտագործելով ճանաչված արվեստագետների, գրողների, հայտնի հասարակական դեմքերի կամավոր ներուժը, 
• կազմակերպել «Արվեստը` սահմանին» նախաձեռնող խմբի ճանաչված արվեստագետների առցանց դասընթացներ, 
• կապ ստեղծել Երևանի դպրոցների աշակերտների/արվեստի բուհերի ուսանողների և Հավեսին սենյակի սաների միջև, կազմակերպել փոխայցեր, առցանց և առկա համատեղ դասեր, ցուցահանդեսներ, պլեներներ, 
• յուրացնել սեփական ժողովրդի մշակույթը, ճանաչել ու հարգել այլ մշակույթներ, • խթանել հեռավոր գյուղերի երեխաների աշխարհճանաչողությունը, 
• ցանցային կապ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում գործող Հավեսին սենյակների միջև, 
• կապ հաստատել գերմանացի ստեղծագործող երեխաների և խմբերի հետ, 
• գիտելիք, ճաշակ, հարգանք, հանդուրժողականություն և ստեղծարար վերաբերմունք ձևավորել: 
Այս այցին մասնակցում էին հիմնադրամի գործընկերները, հին ու նոր բարեկամները, «Արվոստը՝ սահմանին» նախաձեռնող խմբի անդամները,  «Հերացի» ավագ դպրոցի ներկայացուցիչները, հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանը: Խաչիկի և մյուս սահմանապահ գյուղերի երեխաներն արժանի են հնարավոր լավագույն մշակութային կրթություն ստանալու: Նրանցից շատերը Երևանում չեն էլ եղել: 
 
Ուստի, ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԱԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՙ ԱՊԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԳՆԱ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն