Հայաստանը կմասնակցի Կասպյան առաջին տնտեսական համաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ )


Հայաստանը կմասնակցի Կասպյան առաջին տնտեսական համաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ )

  • 13-05-2019 19:23:51   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանն օգոստոսի 12-ին մասնակցելու է Կասպյան առաջին տնտեսական համաժողովին, որը կայանալու է Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում: 
 
Ինչպես մայիսի 13-ին  Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Կասպից ծով՝ հնարավորությունների ծով» խորագրով գիտաժողովի ընթացքում տեղեկացրեց ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովը, նշյալ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: 
 
Ըստ նրա՝ Կասպյան առաջին տնտեսական համաժողովին մասնակցելու են Մերձկասպյան երկրների կառավարությունների անդամներ, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, գործարարներ: 
 
«Թուրքմենստանը սկսել է մանրամասն պատրաստվել Կասպյան առաջին տնտեսական համաժողովին, որը կկայանա 2019թ. օգոստոսի 12-ին: Շատ խորհրդանշական է, որ պատմության մեջ առաջին համաժողովի անցկացման օրն օգոստոսի 12-ն է, որը համընկնում է Կասպից ծովի օրվա հետ»,- նկատեց դեսպանը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն