Կարևոր է, որպեսզի միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կարևոր է, որպեսզի միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-05-2019 18:33:31   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մենք շարունակելու ենք ներդրում կատարել Հայաստանում: 
 
Ինչպես մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսին, 1992 թվականից սկսած ԱՄՆ-ը 2 մլրդ-ի հասնող ֆինանասական աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ այդպիսով նպաստելով ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը: 
 
Ըստ նրա՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության համատեքստում ստորագրված համաձայնագրերը ևս փաստում են այդ մասին: 
 
«Կարծում եմ՝ կաշխատենք կառավարության հետ բիզնեսի և ներդրումների համար նպաստավոր, կանխատեսելի և թափանցիկ միջավայր ձևավորելու ուղությամբ, և դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես ներդրողների համար»,- ընդգծեց Լ. Թրեյսին: 
 
Նրա խոսքերով՝ կարևոր է, որպեսզի միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն