Ո՞վ է իրավունք տվել մի խումբ մարդկանց թշնամանք ու ատելություն տարածել Արցախի նախագահի և բնակչության հանդեպ
18-05-2019 19:34:33 | Հայաստան | Հասարակություն
Օպերայում հավաքված ցուցարարներից մեկը հայտարարում է, որ եթե պետք է Բակոյի դեմ հակակշիռ հանել ամբողջ ազգին, ապա դա կանեն իրենք ու պատրաստ են օրերով մնալ փողոցում:
Ո՞վ է իրավունք տվել մի խումբ մարդկանց թշնամանք ու ատելություն տարածել հայ հասարակության շրջանում Արցախի նախագահի և բնակչության հանդեպ:
Մի՞թե իշխանությունները չեն հասկանում, թե ինչ վտանգավոր հետևանքներով կարող է հղի լինել նման վիճակը, եթե հասկանում են, ապա ինչո՞ւ որևէ քայլ չեն ձեռնարկում այս ակնհայտ թշնամանք և ատելություն տարածող ակցիաները զսպելու համար:
Ի՞՞նչ են ուզում՝ քաղաքացիական պատերա՞զմ, որ սևերի ու սպիտակների բաժանված մարդիկ, ովքեր հայ են, ի դեպ, ու ոչ մի խնդիր չպիտի ունենան միմյանց հետ, իրար սպանե՞ն:
Ո՞ւր են հասարակության անվտանգության երաշխավորները, ո՞ւր է այն անձը, կառույցը կամ մարմինը, որ պետք է երաշխավորի երկրի ներսում հանդուրժողականության, օրինականության մթնոլորտ, ո՞վ է հովանավորում այս ծայրաստիճան վտանգավոր վիճակը, երբ փորձում են հայաստանցի-արցախցի պառակտում մտցնել: