Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման գործն ամբողջովին բացահայտված է, հարձակվողների շրջանականը՝ պարզված. Արթուր Վանեցյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման գործն ամբողջովին բացահայտված է, հարձակվողների շրջանականը՝ պարզված. Արթուր Վանեցյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-05-2019 13:07:32   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման գործն ամբողջովին բացահայտված է, հարձակվողների շրջանականը՝ պարզված: 
 
Այս մասին մայիսի 30-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: 
 
Ըստ նրա՝ այդ գործում որևէ դավադրություն պետք չէ ման գալ, քանի որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման հետևքանով առաջացած վեճի արդյունք է: 
 
«Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն ոստիկանության ու ԱԱԾ համատեղ աշխատանքի վերաբերյալ, և բոլոր մանրամասները հայտնի կդառնան ձեզ»,- նշեց Վանեցյանը: 
 
Պատասխանելով լրագրողի մյուս հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականը, Ա. Վանեցյանն ասաց. 
 
«Պարոն Հարությունյանը ծառայել է ԱԱԾ-ում շուրջ 35 և ավելի տարի, և նա զեկուցագրով դիմեց իրեն երկարամյա ծառայությունից ազատելու խնդրանքով, որը բավարարվեց»: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն